Հայաստանի` մարդու իրավունքների առաջին պաշտպանը

Stáhnout obrázek
Ծնվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1943-ի սեպտեմբերի 21-ին։ «Այդ բազմազգությունը մեզ ներդաշնակություն էր տալիս»,- ասում է Ալավերդյանը։ Ապագա մաթեմատիկոսի ու մանկավարժի խորհրդային անհոգ կյանքն առաջին անգամ կասկածի ենթարկվեց 1960-ականներին՝ ազգային պատկանելության հիմքի վրա, թեև Խորհրդային Միության տապալմանը դեռ երկու տասնամյակ կար, իսկ ազգամիջյան բախումներ տեսանելի ապագայում չէին ուրվագծվում։ Հայաստանում Լարիսա Ալավերդյանի մասնագիտական գործունեությունը կտրուկ փոխվեց։ 1990-ականներին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ավելի թիրախային խնդիր ունեին, քան մանկավարժությունը։ 1988-ը սահուն անցում ապահովեց դեպի իրավունքների պաշտպանության ոլորտ։ Տոտալիտար համակարգից նոր անկախացած հանրապետությունը «չէր կարող լինել ժողովրդավարական»։ Իր խոսքով՝ առաջին կառավարությունը արատավոր գործելակերպ ժառանգեց նախորդ համակարգից, երկրորդ իշխանությունը՝ առաջինից, և այդպես շարունակ։ Ալավերդյանը համագործակցում էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ և նրանց օգնությամբ վերադարձնում էր ռազմագերիների ու մահապատժի դատապարտված անձանց։ Իրավական կամայականություններ կատարվում էին երկրի ներսում ևս։ Ամենացցուն իրավախախտումները համարում է 1995-ի և 1996-ի ընտրությունները։ Չի մոռացել նաև իր պաշտոնավարման շրջանի կամայականությունները։ Այսօր արդեն այդ շրջանի մասին խոսելիս օգտագործում է soft authoritarian regime եզրույթը։ Քաղաքական երկար ուղի անցնելուց հետո Ալավերդյանն այսօր դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում՝ հարցազրույցների միջոցով երբեմն վերադառնալով հանրային դաշտ։