Následující text není historickou studií. Jedná se o převyprávění pamětníkových životních osudů na základě jeho vzpomínek zaznamenaných v rozhovoru. Vyprávění zpracovali externí spolupracovníci Paměti národa. V některých případech jsou při zpracování medailonu využity materiály zpřístupněné Archivem bezpečnostních složek (ABS), Státními okresními archivy (SOA), Národním archivem (NA), či jinými institucemi. Užíváme je pouze jako doplněk pamětníkova svědectví. Citované strany svazků jsou uloženy v sekci Dodatečné materiály.
Pokud máte k textu připomínky nebo jej chcete doplnit, kontaktujte prosím šéfredaktora Paměti národa. (michal.smid@ustrcr.cz)
Նկարիչ, արվեստի քննադատ, «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիրներից (1987-1994)
Ծնվել է 1960թ․, Երևանում
1985թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը
1987-1994թթ․ մի շարք ցուցահանդեսներ և փերֆորմանսներ է կազմակերպել իր և ընկերների հիմնած «3-րդ հարկ» արվեստի խմբով
2005-2015թթ․ արվեստ և կոմպոզիցիա է դասավանդել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
1991-ից սկսած կազմակերպել և մասնակցել է մի շարք անհատական և խմբային ցուցահանդեսների՝ Հայաստանում և Հայաստանից դուրս
Արման Գրիգորյանը ծնվել է 1960թ․ ապրիլի 16-ին, Երևանում, նկարիչներ Ալեքսանդր Գրիգորյանի և Արփենիկ Ղափանցյանի ընտանիքում։ Նրա ծնողները Ձնհալի տարիների արվեստագետներ էին, այսպես կոչված «վաթսունականների արվեստագետներ»։ Այդ սերնդի ջանքերով, և Արման Գրիգորյանի ծնողների անմիջական մասնակցությամբ Հայաստանում բացվել է Ժամանակակից արվեստի թանգարան։ Թանգարանի բացման նախապատմությունը սկսվում է 1962 թվականից, երբ կազմակերպվել է «Հինգի ցուցահանդեսը», որին մասնակցել են Արմանի ծնողները, Մինաս Ավեստիսյանը, Հենրիկ Սիրավյանը և Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան: Արմանը հիշում է․ «Ուրեմն 5-ի ցուցահանդեսը, դա Խրուշչովի ուրեմն շրջանի էդ տեսակ մի ցուցահանդես էր, երբ որ նկարիչները [ասում են] սենց մի հատ պարզ բան՝ միտք, որ ինչի՞ անպայման պիտի թմատիկ արվեստներ, արվեստ անեն նկարիչները: Միգուցե՞ իրանք իրանց համար ինչ-որ նկարում են, այ դա ցուցադրելու տեղ լինի: Այ էս 5-ի ցուցահանդեսից ինչի՞ ա ծնվում էդ ժամանակակիցը, այ էդ պատճառով, որ ասենք արվեստագետները իրանք լավ են հասկանում իրանց համար որն ա լավ գործ, համեմատելու ինչ բաներ կա: Այ ես, որ հա՛, էսօր հիմա նայում եմ՝ նորմալ բան են ասում, բայց են ժամանակ դա ֆորմալիզմ էր ընկալվում»։
Arman Grigoryan was born on April 16, 1960, in Yerevan, in the family of painters Alexander Grigoryan and Arpenik Ghapantsyan. His parents were artists of the Thaw years, the so-called “artists of sixties”. Thanks to the efforts of that generation and direct involvement of Arman Grigoryan’s parents, a museum of contemporary art was opened in Armenia. The history of the museum can be traced back to 1962, when The Exhibition of the Five was organized, with participation of Arman’s parents, Minas Avetisyan, Henrik Siravyan and Lavinia Bazhbeuk-Melikyan. Arman recalls: «The Exhibition of the Five was an exhibition of a kind during Khrushchev’s period, when the artists [said] a simple thing, an idea: why we should necessarily do a thematic art? Maybe there should be a place to exhibit what we paint for ourselves? Why was that [museum] of contemporary art born from that Exhibition of the Five? Because of that. Because the artists themselves understood very well what was a good work for them, what was out there to compare to. From today’s perspective what they were saying was normal, but back then it was considered as formalism.”
Գրիգորյանը համարում է, որ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որտեղ ինքը սովորել է ութսունականների սկզբին և որն ավարտել է 1985-ին, շատ ազատ ինստիտուտ էր։ Իրեն դասավանդողների մեծ մասը (թվարկում է Էդուարդ Իսաբեկյանին, Արմեն Վարդանյանին, Սեյրան Խաթլամաջյանին) շատ առաջադեմ մարդիկ էին։ Սեյրան Խաթլամաջյանը, ում հետ ընկերություն էր անում, այդ տարիներին Գրիգորյանին համակարգի հնարավոր վտանգներից պաշտպանելու համար ասում էր․ «Արման, միայն պեյզաժ կնկարես, շատ վտանգավոր երկիր ա»։
Grigoryan considers that Yerevan State Institute of Arts and Theatre, where he studied in the early eighties and graduated in 1985, was a very liberal institution. Most of his teachers (gives the names of Eduard Isabekyan, Armen Vardanyan, Seyran Khatlamajyan) were very progressive people. To protect Grigoryan from the possible dangers of the regime in those years, Seyran Khatlamajyan, with whom he was friends, was telling him: “Arman, this is a very dangerous country, paint only landscapes.”
Արման Գրիգորյանի ծնողների միջավայրն արվեստագետների միջավայր էր, որոնցից շատերը, մասնավորապես՝ Գրիգորյանենց հարևանները (Գրիգորյանի ընտանիքը բնակվում էր արվեստագետների/նկարիչների շենքում) գնում էին արտասահման և այնտեղից բերում էին գրքեր, երաժշտական սկավառակներ և այլն։ Հիշում է, ինչպես էին քննարկում, օրինակ, Չարենցի արգելված «պոռնո» բանաստեղծությունները, որը գաղտնի թեմա էր։ «Նայի, մեր տանը մինչև հիմա կա էդ գիրքը, ինձ թվում ա: Ֆրանսիայում տպագրված արթ-մոդեռնի տենց մի հատ պատմություն, որը հիմնական քննարկվողն էր, էն, որ պիտի բացվեր թանգարանը ժամանակակից արվեստի: Դե հավաքվում էին, մտածում էին՝ ինչպիսին պետք ա լինի էդ թանգարանը, բան, և էդ գրքերը նայում էին ու իմ մոտ տպավորվել ա: Ես փոքր երեխա էի, և ոնց իրանք խոսում էին, նայում էին, կարդում էին, նույիսկ հայերեն էին թարգմանում կարծեմ: Կանդինսկու «Հոգևորը արվեստում» թարգմանել են հայերեն: Ուղղակի կարող ա Սամիզդատով: Մի խոսքով էդ հնարավոր չի: Մարդիկ եթե պլանավորել են ժամանակակից արվեստի թանգարան բացեն, իրանք ուրեմն պիտի նայեին ուրիշ թանգարաններ»:
Arman Grigoryan’s parents were surrounded by artists, and many of those, particularly Grigoryans՛ neighbors (Grigoryan’s family was living in a building of artists/painters), were traveling abroad and would bring books, music discs, etc. He remembers how they were discussing, for example, Charent’s banned “porn” poetry, which was a secret topic. “Look, we still have that book in our house, it seems to me. Such a history of art-modern published in France, which was the main topic of discussion, when the Museum of Contemporary Art was going to be opened. Well, they used to get together, think about what the museum should be like, and look at those books, and I vividly remember it. I was a small child, and the way they spoke, looked, read, I think they even translated into Armenian. They translated Kandinsky‘s “Spiritual in Art” into Armenian. Maybe it was a Samizdat. In short, it is impossible: if people planned to open a modern art museum, they should have looked at other museums.”
Գորբոչովյան վերակառուցման շրջանում ԽՍՀՄ-ում տարբեր ոլորտներում ազատականացման ալիք էր, ինչը դրսևորվում էր նաև արվեստում։ 1987 թ. Մոսկվայում պետք է համամիութենական ցուցահանդես կազմակերպվեր, որին ընդառաջ 1986 թ․ ցուցահանդեսներ էին կազմակերպվում խորհրդային հանրապետություններում, որտեղ ցուցադրված ընտրված գործերը ուղարկվում էին Մոսկվա՝ համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի։ Դա հռչակավոր 17-րդ երիտասարդական ցուցահանդեսն էր, որը երբ Մոսկվայում բացվեց, ըստ Արման Գրիգորյանի «շատ ավանգարդ գործեր ցուցադրվեցին»: Սակայն մի տարի առաջ, երբ 1986-ին Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել էր համամիութենական ցուցահանդեսին նախորդող հայաստանյան երիտասարդական ցուցահանդեսը «էդ ցուցահանդեսը բավական տխուր մի բան էր ստացվել, ես, իմ ընկերները տարել էինք մեր գործերը, մերժել էին բնականաբար, և արդեն, ուրեմն, զգացվում էր, որ հիմա սա որ տանեն Մոսկվա, բոլորն ասելու են՝ էս բիձաների՞ ցուցահանդես ա, թէ՞ երիտասարդական, էս ի՞նչ գործեր եք բերել»: Նույն թվականի աշնանը Նկարիչների միությունը կազմակերպում է այդ ցուցահանդեսի քննարկումը։ ԽՍՀՄ-ում սովորաբար ցուցահանդեսների վերջում տեղի էին ունենում քննարկումներ, որտեղ գովում էին մասնակիցներին։ Սակայն այս անգամ քննարկումը տարբերվում է այդ նախորդներից։ Մասնավորապես, Նկարիչների միության նախագահ Սարգիս Մուրադյանը քննադատում է ներկայացված աշխատանքները՝ նկատելով, թե «զարմանում եմ, էս պերեստրոյկայի, գլաստնոստի ժամանակ ինչու՞ են մեր երիտասարդները սենց վախկոտ գործեր արել»: Այնուհետև ընկերների դրդմամբ Արմանը մոտենում է ամբիոնին և ասում, թե «ինչի՞ եք քննադատում էս ցուցահանդես, երբ որ կազմակերպիչները դուք էիք, իսկ դուք մեծահասակներ եք, իսկ ձեր պատկերացումները այլևս, ուրեմն, չի համընկնում ժամանակի հետ, պետք ա տենց էլ ստացվեր, տխուր մի ցուցահանդես թոշակառուների: Այ, եթե մենք կազմակերպեինք կլիներ լավը»: Այնուհետև Սարգիս Մուրադյանը հայտարարում է, որ կարող են ցուցասրահ տրամադրել, որպեսզի Գրիգորյանը ցուցադրի այն գործերը, որոնք ինքն արժեքավոր է համարում, իսկ Նկարիչների միությունը դրանք չի ցուցադրում:
During the period of Gorbachev’s Perestroika, there was a wave of liberalization in various areas in the USSR, which was also manifested in the arts. Grigoryan tells that in 1987 an all-union exhibition was to be organized in Moscow, and in preparation for that, exhibitions were organized in the Soviet republics in 1986, and the selected works from these exhibitions were to be sent to Moscow for the All-Union Youth Exhibition. It was the famous 17th youth exhibition, and according to Arman Grigoryan when it opened in Moscow, “many avant-garde works were exhibited․” However, a year before, when in 1986 the Union of Artists of Armenia organized the Armenian Youth Exhibition preceding the All-Union Exhibition, “that exhibition turned out quite miserable. I, my friends, we had brought our works, and they rejected those naturally, and already then, it was felt that now if they take this to Moscow, everyone will say: is this an exhibition of old men, or a youth exhibition, what is this? What kind of works have you brought?” In the autumn of the same year, the Union of Artists organized a discussion of that exhibition. In the USSR, discussions were usually held at the end of the exhibitions, where the participants were praised. However, this time the discussion was different from the previous ones. In particular, the President of the Union of Artists Sargis Muradyan criticized the presented works, noting that “I wonder why our young people made such cowardly works during these perestroika and glasnost times.” Then, motivated by his friends, Arman approached the podium and said, “Why are you criticizing this exhibition, when you were the organizers, and you are old men, and your ideas are no longer in line with the times, it should have turned out exactly that way, a miserable exhibition of pensioners. It would have been a good one, if we were to organize it.” Then Sargis Muradyan announced that they can provide an exhibition hall for Grigoryan to show the works which he considered valuable, and the Union of Artists did not exhibit.
Առաջին «3-րդ հարկը» տեղի է ունեցել 1987 թ․ ապրիլի 10-ից 16-ը։ Արմանը հիշում է․ «Մեզ թվաց, որ տենց նորմալ դահլիճ կտան ասենք թե, և մյուս տարի՝ 87 թվին, մենք կանենք ցուցահանդես, բայց երբ որ մի քանի օր հետո գնացինք, պարզվեց, արդեն դա աշուն էր, արդեն իրանք պլանը կազմել են բոլոր ցուցահանդեսների և իրանք մեզ կարող են տալ ընդամենը կոնֆերանս դահլիճը երրորդ հարկում: Տենց լիքը մեջը բաներ դրած՝ աթոռներ, չգիտեմ ինչ, ու մտածում ենք՝ ինչ անենք: Տղերքը ասեցին՝ Արման մի համաձայնվի: Ես ասեցի չէ, լավ հնարավորություն ա, եկեք անենք արգելված արվեստի այ սենց շաբաթ, փառատոնի նման մի բան»։ Նազարեթ Կարոյանի և մյուսների հետ խորհրդակցելուց հետո Գրգորյանը որոշում է կազմակերպել ոչ թե նկարիչների ցուցահանդես, այլ հրավիրել նաև այլ արվեստների ներկայացուցիչների, որոնք այս կամ այն կերպ մերժված կամ արհամարհված էին իրենց զգում․ պոեզիա, երաժշտություն, կինո, պերֆորմանս։
The first “3rd Floor” took place in 1987, from April 10 to 16. Arman recalls: “We thought that they would provide us with a normal hall, and next year in 1987, we would hold an exhibition, but when we went a few days later, it turned out that it was already autumn, they had already made the plan for all the exhibitions and they could give us only the conference hall on the third floor. There were so many things in it։ chairs, I don‘t know what, and we were wondering what to do. The boys said, “Arman, don’t agree.” I said no, it‘s a good opportunity, let՛s do something like a week-long festival of forbidden art.” After consulting Nazareth Karoyan and the others, Grigoryan decided to organize not solely a painters’ exhibition, but to also invite other artists who one way or the other felt rejected or ignored; poetry, music, cinema, performance.
«3-րդ հարկը» իր ժամանակին հեղափոխական էր, որովհետև ոչ միայն ԽՍՀՄ-ում արգելված արվեստն էր խրախուսում, այլև որովհետև նպատակ ուներ փոխելու Նկարիչների միության կառուցվածքը։ ԽՍՀՄ-ում արվեստի տարբեր ոլորտներում միությունները ստեղծվել էին 1930-ականներին՝ Ստալինի հրահանգով՝ միավորելու ոլորտի բոլոր արվեստագետներին և այդպիսով նրանց վերահսկողությունը հեշտացնելու համար։ Արմանենց խումբը, որն առհասարակ միտված էր նաև Ստալինիզմի մնացուկները վերացնելուն, ցանկանում էր վերափոխել Նկարիչների միությունը։ Գրիգորյանը պատմում է․ «մենք ուզում էինք, որ Նկարիչների միության կառուցվածքը փոխվի։ Նախ, որովհետև մինչև հիմա սեկցիաներով ա․ քանդակի սեկցիա, գեղանկարչության, գրաֆիկայի, չգիտեմ։ Այսինքն՝ ինչ-որ արհեստավորի տեղ են դրել արվեստագետներին, էլի: Մենք կարծում ենք դա սխալ սիստեմ ա: Պետք ա լինի խմբեր: Ինչի՞ ա կոչվում միություն: Հիմա օրինակ՝ օրենքով էլ տենց դառավ ասոցիացիաներ, որոնք միանում են դառնում են միություն: Թե չէ մարդիկ, ֆիզիկական մարդիկ միացել են իրար՝ ասում են միություն: [19]92 թվին նույնիսկ մենք հատուկ մանիֆեստ գրեցինք, ուզում էինք, որ փոխվի, բայց պահպանողականները՝ մարտնչող պահպանողականները, չգիտեմ, էնքան բողոքներ գրեցին, Լևոն Տեր Պետրոսյանն էլ սենց ամեն ինչը ուզում էր խաղաղ․․․ տենց՝ հանգստացեք, ոչ մի բան չի փոխվի: Անունը մնաց հիմա ասենք գրողների միություն, չգիտեմ՝ նկարիչների միություն, կոմպոզիտորների միություն, ասոցիացիա հա անունի մեջ մնաց էդ միությունը, և ես դրա համար միության անդամ չդառա, Նազարեթը չդառավ։ Մտածեցինք, եթե ոչ մի բան հնարավոր չի փոխել, ինչ-որ հետամնաց մարդիկ կառչած իրանց երիտասարդական հուշերի պատվերից․․․․ դոլարներ էր գալիս, նենց խալտուրաներ էին անում, մանկապարտեզներ էին ձևավորում, էդ ա, հա՞ այսինքն իրանց պատկերացրած աշխարհը: Մերը դա չէր»։ Ինչպես Գրիգորյանը նկատում է «3-րդ հարկի» մասին իր մի էսսեում՝ «ցուցահանդեսին հրավիրում էին նրանց, ովքեր կողմ էին, որ հին համակարգը փոխվի, որ Նկարիչների միությունն ու Նկարչի տունը պետական բյուրոկրատական ապարատի գեղագիտական պրոպագանդիստից վերածվեն ազատ արվեստագետների միության և ազատ ստեղծագործության տան: […] Բացվեն արխիվները, լինի մի գրադարան, ուր ոչ թե Ռեմբրանտի ու Ռեպինի ալբոմները դրված կլինեն, այլ՝ ինֆորմացիա դարասկզբի հայկական մոդեռնիզմի ու հետպատերազմյան դիսիդենտական շարժման մասին»:
The 3rd Floor was revolutionary in its time because it not only promoted art that was banned in the USSR, but also because it aimed to change the structure of the Union of Artists. Unions in various art fields in the USSR were created in the 1930s, by order of Stalin to unite all the artists in the field and thus make it easier to control them. Arman’s group, which was also generally aimed at eliminating the remnants of Stalinism, also wanted to transform the Union of Artists. Grigoryan explains: “We wanted the structure of the Union of Artists to change. First of all, because until now it was with sections: section of sculpture, section of painting, section of graphics, and so on. In other words, they took artists for craftsmen. We thought it was a wrong system. There should be groups. In [19]92, we even wrote a special manifesto, we wanted it to change, but the conservatives, the fighting conservatives, I don‘t know, wrote so many complaints, Levon Ter Petrosyan [the first president of Armenia] also wanted everything to be peaceful... so, relax, nothing will change. The name remained, now let’s say Union of Writers, I don‘t know, Union of Artists, Union of Composers, those are associations, but that union remained in the name, and that‘s why I didn’t become a member of the union, Nazareth didn’t become. We thought, if nothing can be changed, some backward people clinging to the memories of the orders of their youth… dollars were coming in, they were doing crazy things, they were painting kindergartens, that‘s the world they imagined. It wasn‘t ours.” As Grigoryan notes in one of his essays about the 3rd Floor, “those who were in favor of changing the old system, in favor of turning the Union of Artists and the House of Artists from aesthetic propagandists of the state bureaucratic apparatus into a union of free artists and a house of free creativity, those were invited to the exhibition. […] The archives should be opened, there should be a library not with the albums of Rembrandt and Repin, but with information about the Armenian modernism of the beginning of the century and the post-war dissident movement.”
1987թ․ ամռանը Գրիգորյանը և ընկերները ցուցահանդես են կազմակերպում Լիտվայի Պանիվեժիս քաղաքում, որտեղ և որոշում են արվեստագետների իրենց խումբն անվանել «3-րդ հարկ» ու գրում են նաև մանիֆեստ։ Երևան վերադառնում են Նկարիչների միության հերթական համագումարի ժամանակ։ Համագումարը պետք է նաև երիտասարդական միավորման նոր կազմ ընտրեր և Արման Գրիգորյանն ու Նազարեթ Կարոյանն ընտրվում են այդ միավորման ղեկավար կազմի մեջ: Նրանք անմիջապես հանդես են գալիս առաջարկություններով և ընդունում երիտասարդական միավորման անդամության նոր կարգ, ըստ որի երիտասարդական միավորման անդամ դառանալու համար պարտադիր չէր պրոֆեսիոնալ կրթությունը, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների մասնակցությունը, և այլն։ Ավելին, հայտարարեցին, որ երիտասարդական միավորումն անկախանում է Խորհրդային Միության Նկարիչների միությունից և որ նոր անդամների հաստատումը այլևս չի կատարվելու Մոսկվայում, այլ տեղում՝ Հայաստանում է հաստատվելու միավորման անդամությունը: Նաև որոշում են ընդունում հրաժարվել ցուցահանդեսները ժյուրիով կազմակերպելու պրակտիկայից:
In the summer of 1987, Grigoryan and his friends organized an exhibition in Panevėžys, Lithuania. There they decided to name their artistic group “3rd Floor”, and wrote a manifesto. They returned to Yerevan at the time of regular congress of the Union of Artists. The congress was also supposed to elect new members of the youth section, and Arman Grigoryan and Nazareth Karoyan were elected to the leadership of that section. They immediately come up with proposals and adopted new membership rules and regulations for the youth section. According to these rules, professional education, participation in republican and all-union exhibitions, etc., were not mandatory anymore for becoming a member of the youth section. Moreover, it was announced that the youth association was becoming independent from the Union of Artists of the Soviet Union and that the approval of new members would no longer take place in Moscow, but the membership would be approved locally in Armenia. They also decide to abandon the practice of organizing exhibitions with a jury.
«3-րդ հարկի»՝ որպես խմբի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1988 թ․ մայիսին, Լենինականի (ներկայումս Գյումրի) Նկարիչների միության մասնաճյուղի շենքում։ Այն վերնագրված էր հենց «3-րդ հարկ»: Այդ ժամանակ արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը և շարժման լենինականյան միտինգներից մեկին մասնակցում են նաև «3-րդ հարկի» արվեստագետները։ Գրիգորյանը հիշում է․ «Արդեն միտինգները սկսել էր: Ես տենց, սաղ մեդալներ էր սովետական իմ վրա սենց կպցրած: Քայլում էի փողոցով, մարդիկ գալիս էին կպցնում էին, ավելացնում էին մեդալներ․․․ Գիտե՞ք, նենց հակասական շրջան էր էդ Ղարաբաղի շարժումը: Մի մասը կուզենար Սովետը մնար, որ էդ հարցը տենց լուծեր, մի մասը՝ կուզեր Սովետը չլներ: Օրինակ՝ ես մի պահ տենց Հայրիկյանին, հա, շատ էի համակրում, որ նա անկախությանը կողմնակից էր, բայց ոնց որ թե էդ պահին անկախության գաղափարը էդքան տենց պոպուլյար չէր: Հիշում եմ, որ կպցնում էինք, հա, լոզունգներ օպերայի մոտ, ստեղ: Մեզ ասում էին՝ ի՞նչ եք անում, դա պրովոկացիա է, և այլն․․․ այ էդ տեսակ․․․ շատ դժվար ա ինչ որ բան ասել, էս սովետահայ պատմությունը շատ բարդ ա»:
As a group the 3rd Floor first appeared in May of [19]88, in Leninakan [nowadays Gyumri], in the building of the Branch of the Union of Artists. The exhibition was titled exactly “3rd Floor”. The Karabakh Movement was already underway, and the 3rd Floor artists also participated in one of the demonstrations in Leninakan. Grigoryan recalls: “The demonstrations had already started. I had so many Soviet medals stuck on me like that. I was walking on the street, people were coming and sticking, adding medals... You know, it was such a controversial period, that Karabakh movement. Some wanted the Soviet to stay, and solve the issue that way, some wanted the Soviet to not exist. For example, I once sympathized with Hayrikyan a lot for he was a supporter of independence, but at that moment it seemed the idea of independence was not very popular. I remember that we were posting slogans near Opera. People were saying “What are you doing? This is a provocation!”, etc…. like that… it is difficult to say anything, this Soviet-Armenian history is very complicated.”
«3-րդ հարկ» խմբի վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1994 թ․ ապրիլին։ Այդ ժամանակ Հայաստանը պատերազմի և շրջափակման մեջ էր։ Արմանը հիշում է․ «Նազարեթն ասում էր․ էս ի՞նչ ա, չի ավարտվում, արդեն 4րդ տարին ա: Ասեցի՝ անենք ցուցահանդես և կավարտվի»։ Եվ նրանք կազմակերպում են «3-րդ հարկ Pacific» ցուցահանդեսը, որը բացվեց 1994 թ․ ապրիլին: Ցուցահանդեսի ավարտից տաս օր հետո հայկական և ադրբեջանական կողմերի միջև կնքվեց զինադադար, իսկ «3-րդ հարկը» որպես խումբ այլևս ցուցահանդես չկազմակերպեց։
The last exhibition of the 3rd Floor took place in April 1994. Armenia was in war and blockade back then. Arman recalls, “Nazareth was saying: what is this? It [the war] does not end, it is already the fourth year. I told him let’s do an exhibition and it will end.” And they organized the exhibition ‘3rd Floor Pacific’ which opened in April 1994. Ten days after the end of the exhibition, Armenian and Azerbaijani sides signed a ceasefire agreement, and the 3rd Floor had never organized an exhibition since then.
© Všechna práva vycházejí z práv projektu: Shared Memories - Visegrad and South Caucasus
Příbeh pamětníka v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus ()