Mikayel Hayrapetyan Միքայել Հայրապետյան

* 1965

  • ԿԳԲ-ն որոշեց, որ Սովետական միությունը՝ հսկայական կայսրությունը՝ երկու մեծագույն բևեռներից մեկը, հասկանում էր որ լուրջ վերափոխման է պետք գնալ։ Դրա համար ի՞նչ անել՝ դրա համար պետք էր օջախներ սարքել՝ կրակի օջախներ, որպեսզի սլաքը հանկարծ չուղղվի իր դեմ։

  • Շարժումը դեռ չսկսված՝ ի պատիվ մի քանի հոգու, Ավետիք Իշխանյանի շնորհիվ մի քանի հոգի սարքել էին «Մաշտոց» միավորում, ինձ նմաններն էլ գլխապատառ նետվեցին այնտեղ՝ մեր սրտից էր։ Գնում էինք դպրոցներ։ Պուշկինի դպրոցում մենք խոչընդոտ չունեցանք, չմտանք։ Տաղանդավոր մարդ էր Ալբերտ Բեգլարյանը, մարդը գիմնազիաի դարձնելու անվան տակ որոշ առարկաներ սկսեց աստիճանաբար պահպանողական մեթոդով հայկականացնել։ Ասեց ապագան սրանն է։ Բայց շատ դպրոցներում խմբով գնում էինք 87 վերջին 88-ի սկզբին, կռիվ էինք անոգմ։ Ավետիք Իշխանյանի առաջնորդությամբ էինք անում։ Ավելի բուռն շարժման տեսք ընդունեց 88-ին, երբ թիկունքներիս շունչը Ղարաբաղյան շարժման։

  • Վահանը շատ խիզախ էր։ Անզուգական խիզախության տեր էր։ Վահանն ասում էր՝ ամեն ինչ պետք ա անել, որ գնանք նստենք՝ էնտեղ հրեա ու ուկրաինացիների հետ ծանոթանանք։ Ես ասում էի՝ չէ, պետք չի նստել, մեկ ա մի օր նստելու ենք, մի օր ավել ազատության մեջ լինելը, մի օր ուշ բռնվելը նշանակում ա մի օր ավելի շատ գործ անել, կամ մի մարդու էլ համոզել, որ երեխային չտանի ռուսական դպրոց, մի մարդու էլ համոզել, որ կոմունիզմը վատ բան է:

  • Երբ երեք ամիս հարցաքննությունների տակ էի, մայրս տանը մենակ լաց էր լինում։ Մեր ազգականներից միայն լուսահոգի մորեղբայրս էր, որ մեր տուն էր գալիս՝ ուրիշ քաղաքից։ Մեր հարևաններից ոչ ոք չէր մտնում մեր տուն։ Բոլորը երես էին թեքել՝ հարևաններից ու բարեկամներից սկսած։

  • Ինձ շատ սիրում էին ուսուցիչները։ Ռուսերենի ուսուցիչները։ Մի հատ Օրեխով կա՝ սովետի դատախազն էր։ Օրինակ՝ երբ եկել էր էստեղ ձերբակալություններ անելու, փորձեց Պուշկինի դպրոց մտնել, ինձ ուրիշ տեղից հենց հետ էդ դասատուները փախցրին ու լաչառավարի կռիվ արեցին հենց էդ Օրեխովին ու իրա մարդկանց դուրս հանեցին։ Չթողեցին, որ ինձ մոտենա։

  • Եթե հանկարծ Գորբաչովը չգար, դժբախտաբար, էդ 65-րդ հոդվածը, որով դատվել են մեր ամենալուսավոր մարդիկ՝ Ազատ Արշակյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Շիրակ Գյունաշյանը,- կոչվում էր հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի հոդված,- մեզ սպառնում էր երկուսից յոթ տարի ազատազրկում։

  • «Մեզ դատում էին Սովետական Հայաստանի Գերագույն դատարանում 65-րդ հոդվածով։ Ընդմիջմանը դուրս էին եկել, կողքը խոշոր կաշառակերության համար ինչ-որ մեկին էին դատում։ Վարդանին հարցրել էին՝ դուք ինչ եք կերել, Վարդանն ասել էր՝ մենք չենք կերել մենք կարդացել ենք՝ իր էդ բարակ ձայնով»։

  • - Ռուսական ԿԳԲ-ն ինչի՞ պիտի Մարիուս Յուզբաշյանին կամ Համբարձում Գալստյանին սպաներ։ - Մարիուս Յուզբաշյանին որ հարյուր տոկոսով՝ մի միլիգրամ կասկած անգամ չունեմ, որ ռուսներն են վերացրել։ Մարիուս Յուզբաշյանը ամենաբարձր կլասի հետախույզ էր, բարձր կլասի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Ես իր օրոք եմ բռնված էղել, օրենքով պիտի որ ատեի իրեն, բացարձակապես ոչ։ Խորին ակնածանք ունեմ։ Որովհետև նա ամբողջ մերձավոր Արևելքի տեղեկատվությանն էր տիրպետում և տիրապետում էր Արևելյան Եվրոպայի տեղեկատվությանը։

  • Ես հիշում եմ, երբ Պարույր Հայրիկյանին չէին թողնում խոսափողին մոտենալ, մի երեկո մթնշաղին Վահանի հետ Իշխանյանին կանգնած էինք մարդը վերցրեց ինչ-որ բաներ ասեց, կոմիտեականները հարձակվեցին վրան։ Ես ու Վահանը վազելով գնացինք պահելու, հլը Վահանը մեկին էլ խփեց գցեց, պարզվեց՝ ԱԻՄ-ական էր, ոչ թե Պարույրին ծեծողներից։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 30.11.2023

    (audio)
    délka: 01:07:51
    nahrávka pořízena v rámci projektu Memory of Armenian Nation
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Եթե 88-ը չլիներ, երևի գիտնական կդառնայի

Mikayel Hayrapetyan 2023
Mikayel Hayrapetyan 2023
zdroj: Natáčení

Ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետում։ Համալսարանում եղել է արգելված գրականություն տարածող ուսանողների խմբում։ Եղել է Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ասպիրանտ։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Պուշկինի անվան դպրոցում։ Եղել է 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից՝ անկախական թևից։ Ակտիվիզմը ուղղված է եղել ռուսական դպրոցների վերացմանը, դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի ավելացմանը։ Աշխատել է «Մաշտոց», «Անկախություն», «Շրջան» և այլ թերթերում։ Հայտնի է 90-ականներին հայ քաղաքական գործիչներին երգիծաբանող «Ազգային չոչեր» շարքով։ Վարել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Մայրենի» հաղորդաշարի «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ» բաժինը։ 2008-ի մարտի 1-ի դեպքերի պատճառով հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, գտնվել է ընդհատակում։