Հռչակագիրը ամբողջությամբ կոնսենսուսային փաստաթուղթ է։ Եվ Հայոց Համազգային Շարժման ղեկավարությունը, և Բաբկեն Արարքցյանը, Վանոն և Լևոնը մտածում էին, որ պարտադիր պետք է, էսպես, ցանկացած կամայական, ցանկացած ոչ տրամաբանական, ցանկացած ոչ իրավաբանական առաջարկ պետք է քննարկվի։ Քննարկել ենք օրերով, գիշերներով, միայն թե առաջարկի հեղինակը բավարարված դուրս գա, որպեսզի հետո քվեարկեին, որ ստացվի, որ իրենց ասածը քննարկվել է, իրեքն չեն խռովել, չեն նեղացել։ Իմաստը հետևյալն էր․ ստեղծել մի փաստաթուղթ, որը դարերի համար է, որ փաստաթղթի ընդունման հաջորդ օրը չգար որևէ կուսակցություն ասեր` էս ինչ ոչ դեմոկրատ խորհրդարան է, էս ինչ ոչ դեմոկրատ ղեկավարություն է, էսպես հրաշալի առաջարկներ բերեցինք ու չընդունեցին։ Դրա համար համբերատար, Տեր-Պետրոսյանը համբերատար բոլորի առաջարկները մանրամասն քննարկում էր, դնում էր քվեարկության,անցնում առաջ, դնում քվեարկության, անցնում առաջ։ Եվ դրա արդյունքում էր, որ ոչ մեկը հետո, չի եղել էդպիսի քաղաքական գործիչ, կուսակցություն, որը փորձի ստվեր քցի Անկախության Հռչակագրի, էդ փաստաթղթի վրա։ Այսինքն, նրա ամրությունը, նրա կոնսենսուսային լինելն էր բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ։ Իհարկե, էդ քննարկումների ժամանակ կային կետեր, որոնք շատ սուր էին ընկալումների առումով, շատ դժվար էր լինում համոզել, որ էդ կետը լինի կամ չլինի։ Առաջինը, 89 թվականի Ղարաբաղի և Հայաստանի միացման կետն էր, որը պրիամբուլայում էր, և վերջինը, որը ոչ պակաս քննարկումների առիթ ստեղծեց, Ցեղասպանության ճանաչման խնդիրն էր։ Ցեղասպանության ճանաչման հետ կապված կային շատ սուր առաջարկներ, էսպես ասած չակերտով «համարձակ» առաջարկներ, բայց Տեր-Պետրոսյանը միշտ ասում էր՝ Ցեղասպանության զոհերը սփյուռքն են, Ցեղասպանության տերը սփյուռքահայությունն է, և Ցեղասպանությունը մարդկության ճանաչման խնդիրն է։ Եթե Ֆրանսիային պետք է ճանաչել Ցեղասպանությունը, դա ինքը մեզ համար չպետք է անի։ Մարդկության դեմ կատարված որպես հանցագործություն, Ֆրանսիան ինքը պետք է շահագրգիռ լինի խուսափելու այդ ցեղասպանությունից, ինքը կճանաչի։ Այսինքն ինքը մեզ նվեր չի տալու, ավանս չի տալու՝ Հայաստանին օգնելու համար Ցեղասպանության փաստը ուզում ենք ճանաչել։ Դրա համար մեր մոտեցումը հետևյալն էր․ մենք չպետք է դիմենք աշխարհին՝ արի մեր ցեղասպանությունը ճանաչի, պետք ա՝ ճանաչի, գտնու՞մ ես, որ տեղի ա ունեցել դա։ Էս բանի մեջ քննարկումները շատ էին։ Եվ ընդունվեց բոլոր դեպքերում էլի կոմպրոմիսային, էլի փոխզիջումային, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում, աջակցում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Սա կոմպրոմիսային էր։ Կարող ա մի քիչ խռովեցին, բայց էդ կետը մնաց։ Կար առաջարկ, որ էդ կետը ընդհանրապես չմտնի, պետության կառուցման հետ, անկախության․․․ տեսակետ ա՝ ի՞նչ կապ ունի ցեղասպանությունը, եթե էդպես, կար առաջարկ՝ գուցե այլ դեպքեր էլ ունենանք պատմական արդարությունը վերականգնելու, բայց էս փաստաթղթի խնդիրը, և դա էր պրագմատիզմը, որ դու պիտի փորձես խուսափես ռոմանտիզմից։ Պետության կառուցման փաստաթուղթն է։ Պետություն կառուցում ես թշնամիներ վաստակելո՞վ, թե՞ քո պետությունը հայտարարում ես, որ պետություն է։